Հրավիրյալ մասնագետ՝ Աննա Բաղրամյան Էջ հրատարակչության համահիմնադիր, 10-րդ դասարանի սովորող Աելիտա Շահնազարյանի մայրիկ:

Վայրը՝ ավագ դպրոցի ընթերցասրահ

Օրը՝ մարտի 2

Ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝ ավագ դպրոցի սովորողներ

Թեման՝ թարգմանական գործը և դրանից բխող խնդիրները

Նպատակը՝

  • Ծանոթացնել թարգմանական գործին, նրբություններին
  • Իրազեկել տպագրության գործընթացի մասին
  • Նպաստել մասնագիտական կողմնորոշմանը

Բովանդակությունը՝

1․ Հարց ու պատասխան ֆորմատով զրույց

  • Սիրո՞ւմ եք արտասահմանյան գրականություն
  • Նախընտրում եք բնագի՞րը, թե՞ թարգմանությունը
  • Ի՞նչ կարող է տալ ձեզ հատկապես արտասահմանյան գրականության ընթերցումը
  • Որո՞նք են ձեր վերջին կարդացած թարգմանական գրքերը

2․ Ինչպե՞ս է թարգմանված գրականությունը/գրքերը հայտնվում գրախանութներում

  • Թարգմանական իրավունքի ձեռքբերում (տեքստի, կազմի, նկարազարդումների)
  • Անվճար ձեռքբերվող իրավունք
  • Թարգմանություն
  • Խմբագրում, սրբագրում, էջադրում
  • Գնագոյացում

3․ Թարգմանության նրբություններ

  • Նոր բառարանների ստեղծում (ժամանակակից բառերի մեծ հոսք)
  • Խոսակցական լեզուն գրականության մեջ ․ «ա»-երով խոսք
  • Կետադրական նշաններով տեքստը չծանրաբեռնելու տենդենց
  • Բարբառների թարգմանություն
  • Դասական և ժամանակակից գրականության թարգմանության տարբերություններ

Համագործակցություն Սոֆյա Այվազյանի հետ: